Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Արհեստական աճեցրած եղունգների վնասի մասին

Արհեստական աճեցրած եղունգների վնասի մասին

Ըստ ամերիկացի մի խումբ բժիշկների՝ նույնիսկ մատնահարդարումը (մանիկյուր) կարող է ուռուցքածին լինել: ԱՄՆ-ում արդեն գրանցվել են դեպքեր, երբ կանայք հաշվառվել են ուռուցքաբանական կլինիկայում` գեղեցկության սրահում մատնահարդարման գնալուց հետո: Իսկ պատճառը ուլտրամանուշակագույն լամպերով մատների ճառագայթումն է, որը կատարվում է եղունգների արհեստական աճեցման պրոցեդուրայի անցկացման վերջին փուլում:

 

Ամեն տարի միլիոնավոր կանայք այդ պրոցեդուրայի հետեւանքով ստանում են մաշկի քաղցկեղ: Օրինակ` 42-ամյա մի ամերիկուհու 8 անգամ եղունգների արհեստական աճեցումից հետո անհրաժեշտ եղավ մի քանի վիրահատություն՝ ձեռքի մաշկի քաղցկեղի պատճառով: Մյուս դեպքում 55-ամյա ամերիկուհու մոտ, որ եղունգները կորեկցիայի էր ենթարկել ամսվա մեջ 2 անգամ, զարգացել է աջ ձեռքի քաղցկեղ: Դեպքերն այնքան էլ ծանր չէին, քանի որ քաղցկեղի այս ձեւերը բուժվում են վիրահատական միջամտությամբ: Սակայն հիվանդների մոտավորոպես 4 տոկոսի մոտ քաղցկեղը կարող է տարածվել նաեւ այլ օրգանների վրա:

 

Այժմ բժիշկներից շատերն իրենց պացիենտներին հնարավորինս փորձում են զերծ պահել գեղեցկության սրահների նման պրոցեդուրաներից, ինչպիսիք են` եղունգների արհեստական աճեցումը, սոլյարին եւ բոլոր այն դեպքերը, երբ կիրառվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ